211652_close_icon
views-count1935 դիտում article-date 10:36 28-01-2019

Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության երաշխավորը. Բակո Սահակյանը շնորհավորել է Փաշինյանին Բանակի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևոր գրավականներից մեկը: Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները: Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին և Հայոց բանակին», - ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր