211652_close_icon
views-count2447 դիտում article-date 11:29 28-01-2019

Օմբուդսմենը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքերից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար: Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր՝ հզոր, զարգացած և առաջադեմ հայրենիք ունենալու համար։ Իսկ նման հայրենիքի գրավականներից մեկը ժողովրդավարական ամուր վերահսկողության ներքո գտնվող զինուժն է, որտեղ պետք է մշտապես զուգակցվեն կարգապահությունն ու իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված բաժինն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության գերնպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Մեզ այս հարցում օգնական է նաև ողջ հասարակությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զինվորի, ենթասպայի, սպայի ու գեներալի, հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպանների տոնը։ Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության: [b]Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր