211652_close_icon
views-count55452 դիտում article-date 15:11 29-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. Արաբկիրի ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում «ՎՏԲ բանկ» կացնով ներխուժած և ավազակային հարձակում կատարած Վրաստանի 33-ամյա քաղաքացին վնասազերծվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություներով՝ քիչ առաջ կացնով զինված, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Տղամարդը ներս է մտել Բաղրամյան պողոտայում գործող «ՎՏԲ բանկ» և փորձել գումար հափշտակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին հաջողվել է պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել կողոպտիչին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կացնով, սև ակնոցներով, գլխարկը՝ գլխին և ձեռնոցներով բանկ ներխուժած և ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանության բաժանմունքի տեսուչի կողմից պրոֆեսիոնալ ձևի վնասազերծվածը Վրաստանի և Հայաստանի քաղաքացի՝ 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է։ [b]Ավազակային հարձակման կասկածանքով վնասազերծված 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0131035001548770360529028.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր