64878 դիտում
20:08 30-01-2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին և Կոտայքի բաժնի պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը:
Վերջիններս ՀՀ ոստիկանապետի հրամանով անցել են ոստիկանության կադրերի ռեզերվ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Հովհաննիսյանը համարվում է ոստիկանության ամենապրոֆեսիոնալ կադրերից, իր սպասարկված տարածքներում, որտեղ որ աշխատել է ոստիկանապետ, բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ և ոչ միայն բացահայտել, այլ իր ղեկավարած բաժիններում կանխվել և նախականխվել են բազմաթիվ հանցագործություններ:
Նրա ղեկավարած ոստիկանության բաժինը (ոստիկանության կենտրոնական բաժին) ճանաչվել էր տարվա լավագույն ոստիկանություն:
Նմանատիպ նյութեր
87914 դիտում
20:13 23-08-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքից ազատել է Երևանի ոստիկանապետին
15909 դիտում
16:23 04-09-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետին