211652_close_icon
views-count2087 դիտում article-date 15:31 01-02-2019

Անգլիական ակումբները 2012-ից ի վեր առաջին անգամ ձմռանը ավելի քիչ են ծախսել նախորդ տարվա համեմատ

Անգլիայի պրեմիեր-լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են 180 մլն ֆունտ 2012-ից ի վեր առաջին անգամ այդ ցուցանիշը կրճատվել է նախորդ տարվա համեմատ: Նախորդ ձմռանը ԱՊԼ-ի ակումբները ընդհանուր առմամբ ծախսել են 430 մլն ֆունտ, նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմել էր համապատասխանաբար 215 մլն մլն, 175 մլն, երկու անգամ՝ 130 մլն, 60 մլն և 225 մլն: Այս ձմեռվա ամենաթանկ տրանսֆերը դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը տեղափոխությունը «Չելսի»՝ 55 մլն ֆունտ: Լիգայի թոփ-6 ակումբների ծախսերը կազմել է ընդհանուր գումարի 43%, նախորդ հունվար եղել է 62%: Եթե հաշվի առնենք ամառային տրանսֆերային պատուհանը, ապա տարվա ընթացքում ԱՊԼ-ի ակումբները ծախսել են 1,4 մլրդ ֆունտ: Դա պատմության մեջ երկրորդ ցուցանիշն է՝ 2017/18 մրցաշրջանից հետո (1,9 մլրդ ֆունտ): Չեմպիոնշիփի ակումբները ձմռանը ծախսել են 60 մլն ֆունտ, նախորդ ձմռանը՝ 30 մլն:

Նմանատիպ նյութեր