211652_close_icon
views-count1734 դիտում article-date 10:08 03-02-2019

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում բուք է. Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «ՄԵղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:

Նմանատիպ նյութեր