211652_close_icon
views-count43428 դիտում article-date 17:26 03-02-2019

Երևանում 28-ամյա վարորդը Nissan March-ով վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին, իսկ հետո բախվել գովազդային վահանակի երկաթյա սյանը. վրաերթի ենթարկվածն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ջոնիկ Խաչատրյանը իր վարած Nissan March մակնիշի 49 VV 499 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Սայադյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ջ. Խաչատրյանը Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, քանի որ վրաերթից հետո, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեևթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր