3537 դիտում
16:37 04-02-2019
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին. ilur.am
Ի պատասխան [url=http://www.ilur.am/news/view/73316.html?fbclid=IwAR2yueIVGH4q1OaAjvDxs1XIRL2MBBkSXddO7F334jFPrXucj-FC5OjK0YI]Ilur.am[/url] խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետեւյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:
Տեր-Պետրոսյանը նաեւ ավելացրեց, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաեւ 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք»:
Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջեւ, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:
Նմանատիպ նյութեր
4665 դիտում
22:03 19-02-2015
Լեւոն Տեր- Պետրոսյանը ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հոդված է հրապարակել՝ «Սրտիս պարտքը» վերնագրով. ilur.am
1564 դիտում
11:20 19-06-2023
Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը. Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը․ Ilur.am
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված