59630 դիտում
10:58 06-02-2019
Վրաերթ Երևանում. Opel-ի վարորդը 1033 զորամասի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն վրաերթի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մաշչյանն ու Ալեքսան Ալեքսանյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+