211652_close_icon
views-count1548 դիտում article-date 13:51 06-02-2019

Դասախոսներին, ուսանողներին կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ պետք է հղենք․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են բուհերի ինքնակառավարման հարցում առկա խնդիրները։ «Շատերը մեղադրում են, թե բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, և օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում: Բուհերի ինքնակառավարման ճանապարհին մեծ գործ ունենք անելու, այդտեղ մենք նաև դասախոսական կազմին, ուսանողներին կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ պետք է հղենք»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ խնդիրը լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է:

Նմանատիպ նյութեր