1881 դիտում
19:36 06-02-2019
Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ էլեկտրոնային հասցեին. ՊԵԿ
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել`
1)60000 դրամ`
ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից,
բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար,
գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար,
2) 160000 դրամ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 05.02.2019 թվականը ներկայացված առցանց հայտերը ենթակա են մերժման:
Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացված դիմումի ձևինկից (դիմում` հաշվեհամարով, դիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները:
[b]
ՀՀ ՊԵԿ [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան