211652_close_icon
views-count4409 դիտում article-date 09:27 07-02-2019

Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը մասնավորապես տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։ Սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ, փաստորեն, ընդդիմության կողմից այնքան քարկոծված, նախկինում օլիմպիադաների ժամանակ տրված հայրենասիրական թեմաներին փոխարինելու է գալիս կուսակցական, իշխանական քարոզի պարտադրանքը։ Ի՞նչ պետք է 13-14 տարեկան երեխան գրի վերոնշյալ թեմայով, ի՞նչ պատկեր են ցանկանում տեսնել այդ «դարակազմիկ» գաղափարի հեղինակները։ Այսպե՞ս են իշխանությունները պատկերացնում կրթական համակարգի ապաքաղաքականացումը։ Ի դեպ, այսպես մեկ էլ խորհրդային տարիներին էին անում, երբ դպրոցականները ստիպված էին սերտել «Ленин в шалаше»-ի կարգի դասեր։ «Տրամաբանական» կլինի, եթե հանրապետական փուլի շարադրության թեման վերաբերի, օրինակ, արագաչափեր «սքոչելուն» կամ ներքնաշորերով դրանք փակելուն, կամ էլ թե՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը պաշարելուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր