1914 դիտում
17:39 07-02-2019
ՀԱՕԿ հովանու ներքո հայ մարզիկները կուղևորվեն ձմեռային օլիմպիական փառատոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը։
Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք:
Իսկ Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 17 – 28 –ը անցկացվելիք դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից պետք է հանդես գան հինգ մարզիկներ: Նրանցից երեքի անունն արդեն հայտնի է. Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան: Մյուս երկու մասնակիցները կորոշվեն Աշոցքում առաջիկա շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք ՀՀ առաջնությունում, որը նաև ընտրական բնույթ կկրի:
Աշխարհի աջաջնության ծրագրով մասնակիցները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածություններում, իսկ արագավազորդները / սպրինտ / պետք է անցնեն 1000 – 1400 մետր / առայժմ պարզ չէ տեղանքի երկարության չափը /:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2597 դիտում
21:28 15-07-2019
ՀԱՕԿ նախագահի բարձր հովանու ներքո Երևանում կայացավ MMA-ի և K1-ի միջազգային հերթական մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5282 դիտում
17:40 12-12-2017
Ռուս մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում