211652_close_icon
views-count6407 դիտում article-date 23:49 07-02-2019

Հերյուրանք են. փաստաբանը՝ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի ցուցմունք տալու լուրերի մասին

Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են: Այս մասին [url=https://168.am/2019/02/07/1078882.html]168.am[/url]-ին ասել է Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։ Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- ասել է Մակինյանը։

Նմանատիպ նյութեր