2835 դիտում
10:48 09-02-2019
Յուրաքանչյուր կյանք սուրբ է, և յուրաքանչյուր հոգի նվեր է դրախտից․ Թրամփը մասնակցել է ազգային ամենամյա աղոթք-նախաճաշին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է ազգային ամենամյա աղոթք-նախաճաշին, ուր ընդգծել է իր վարչակազմի հավատարմությունը կրոնական ազատություններին և աբորտի հարցում սահմանափակումներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4779280.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ազգային աղոթք-նախաճաշի ժամանակ: Ավանդական ամենամյա այս հոգևոր միջոցառմանը մասնակցում են կրոնական առաջնորդներ, վարչակազմի ու Կոնգրեսի անդամներ: Այն իր շուրջն է համախմբում պահպանողական շատ շրջանակների, որոնք նախագահ Թրամփի աջակիցների զգալի հատվածն են:
«Որպես նախագահ, ես մշտապես կպաշտպանեմ հավատացյալներին, ովքեր առաջնորդում են մեր համայնքները և կանգնած են մեր երկրի թիկունքին՝ վստահ լինելու համար, որ հավատքով լցված մարդիկ մշտապես ունեն հնարավորություն նպաստելու մեր հասարակությանը: Իմ վարչակազմը պատմական քայլեր է ձեռնարկել կրոնական ազատությունների ապահովման համար»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Դահլիճը բուռն ծափահարություններով արձագանքեց, երբ նախագահն իր խոսքում ընդգծեց, որ մարդկային կյանքը սուրբ է: Օրերս կայացած իր նախագահական ամենամյա ուղերձում Կոնգրեսին Թրամփը խոստացել էր օրենսդրորեն արգելքներ սահմանել ուշ շրջանի աբորտների վերաբերյալ:
«Ինչպես խոստացել էինք, մենք պետք է ձևավորենք մի մշակույթ, որը կհարգի անմեղ մարդկային կյանքի սուրբ բնույթը: Բոլոր երեխաները, ծնված կամ դեռ ոչ, Աստծո կողմից են ստեղծված: Յուրաքանչյուր կյանք սուրբ է, և յուրաքանչյուր հոգի նվեր է դրախտից»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:
Չնայած ազգային աղոթք-նախաճաշը հիմնականում իր շուրջն է հավաքում պահպանողականներին՝ այստեղ ներկա են ներկայացուցիչներ երկու կուսակցություններից:
Սկսած նախագահ Էյզենհաուրից ԱՄՆ-ի յուրաքանչյուր առաջնորդ մասնակցել է ամենամյա ազգային աղոթք-նախաճաշին:
Նմանատիպ նյութեր
844 դիտում
18:30 07-11-2024
Արարատ Միրզոյանը մասնակցել է Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին
1660 դիտում
18:09 10-03-2014
Ադամի և Եվայի` դրախտից արտաքսման պատճառները. Խոկման արարողություն
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը