2325 դիտում
09:50 12-02-2019
Արգելք և տուգանք՝ դիպլոմային և կուրսային աշխատանքներ տարածելու համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել և արգելել ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և նման գովազդ տարածողներին տուգանել 100 հազար դրամով:
Հաջորդ քայլը կարող է լինել այն, որ առաջարկվի արգելել դասերի ժամանակ արտագրելը կամ քննությանը շպարգալկա տանելը: Ինչու ենք սա ասում. պատգամավորը պետք է իմանա, որ ուրիշի կողմից ռեֆերատ կամ դիպլոմային գրելը չի կարող օրենքով կանոնակարգվել, որովհետև մարդը դիպլոմային գրելով կամ իր աշխատանքը գովազդելով չի ոտնահարում այլոց իրավունքներն ու ազատությունները, նրա արարքը հանրային վտանգ չի ներկայացնում: Պետք է ուղղակի ունենալ այնպիսի կրթական համակարգ, որտեղ ուրիշի գրած դիպլոմայինը կամ ռեֆերատը չի ընդունվում: Ընդամենը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
12:15 08-05-2019
Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը
2162 դիտում
23:44 07-11-2021
Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1616 կուրսային աշխատանքը կարելի է հանգիստ գնահատել անբավարար. Գոռ Հովհաննիսյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը