2248 դիտում
13:38 12-02-2019
Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն
Հաշվեքննիչ պալատը հերթական նիստի ընթացքում որոշում է կայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
Հաշվեքննիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է, և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների հրապարակումն արգելվում է։
Նիստի ընթացքում հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։
Հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը և ծախսերի նախահաշվի կատարման հաշվեկշիռը։
Հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքը։
Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից տրվել են կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
12:35 20-08-2019
Դատախազությունն Ամուլսարի վերաբերյալ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկել է ԱԱԾ
1565 դիտում
10:26 14-04-2021
ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն․ որն է պատճառը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը