211652_close_icon
views-count1684 դիտում article-date 23:33 13-02-2019

ՊԵԿ նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման և բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը և կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում: Ընդունելության ընթացքում ամփոփվել են ԱՄՀ առաքելության և ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանի, Միքայել Փաշայանի, Արթուր Մանուկյանի, ինչպես նաև կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքները: ԱՄՀ առաքելությունը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին՝ հարկային վարչարարության արդիականացման ուղղությամբ ընթացող աշխատանքների արդյունավետ իրականացման գործում՝ ակնկալելով դրական արդյունքներ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր