211652_close_icon
views-count1371 դիտում article-date 20:16 13-02-2019

Եվրոպական միության անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ հանդիպում է տեղի ունեցել խորհրդարանում

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ: Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը: Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարեւորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը: Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին եւ մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր