211652_close_icon
views-count2138 դիտում article-date 16:47 15-02-2019

«Հորիզոն 2020» ծրագրին մասնակցությամբ հետաքրքրված հետազոտողների, գիտնականների ու ձեռնարկատերերի համար

Արևելյան հարևանության հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) հետազոտողները, գիտնականները, ձեռնարկատերերն ու քաղաքականություն մշակողները հրավիրվում են դիմելու բրոքերային միջոցառումների կամ նախապատրաստական հանդիպմների ընթացքում «Կապերի ընդլայնման դրամաշնորհներ» մրցույթի վերջին փուլին մասնակցության համար: Այս դրամաշնորհային մրցույթի մասին [url=https://www.euneighbours.eu/ru/east/stay-informed/news/vostochnoe-sosedstvo-vozmozhnost-dlya-issledovateley-uchenykh-i#]հայտարարվել է[/url] ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերություն ՊԼՅՈՒՍ» ծրագրի միջոցով: «Կապերի ընդլայնման դրամաշնորհներ» մրցույթը ֆինանսապես աջակցում է տարածաշրջանի հետազոտողների մասնակցությանը «Հորիզոն 2020» ծրագրին առնչվող բրոկերային միջոցառումներին և նախապատրաստական հանդիպումներին՝ այս ծրագրի շրջանակներում նախագծային առաջարկների մշակման նպատակով: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ Անդամ պետությունների, ԱլԳ-ին չասոցացված երկրների ու Արևելյան հարևանության երկրների միջև գիտական կապերը, ինչպես նաև ավելացնել «Հորիզոն 2020» ծրագրին նախագծային առաջարկներ ներկայացրած մասնակիցների թիվը:

Նմանատիպ նյութեր