211652_close_icon
views-count32852 դիտում article-date 20:58 15-02-2019

Խոշոր չափի գողության դեպք Վանաձորում. թալանել են ՍՊԸ-ի տնօրենի տունը՝ չհրկիզվող պահարանից տանելով հրացան ու ատրճանակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի բնակիչ, 61-ամյա Նինա Մակարյանի կողմից ստացված ահազանգի փաստով: Ժամը 12:30-ի սահմաններում վերջինս ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ փետրվարի 13-ի 20:00-ից մինչև փետրվարի 14-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի փողոցի իր տան պատուհանը, մտել ներս, որտեղ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղից գողացել Մաշտոցի փողոցի 45 տան բնակիչ, 67-ամյա Գագիկ Մկրտչյանին պատկանող «Չերչիլ» տիպի 12մմ տրամաչափի ողորկափող հրացանը, նրա տղային՝ Հակոբ Մկրտչյանին պատկանող «Կոմբատ» տիպի 9մմ տրամաչափի ատրճանակը, ինչպես նաև ոսկյա 2 մատանի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը աշխատում է «ՄԻԳ մետաղ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր