1661 դիտում
14:10 16-02-2019
Սնունդը ոչ միայն մշակույթ է, այլև մարդու հիմնանար իրավունքը․ սննդային համաժողով Եթովպիայում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը մասնակցել են Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողով»-ին, որը կազմակերպվել է Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։
Համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել են մի շարք ոլորտային առաջնահերթություններ՝ հանրային առողջության, առևտրի և սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներով: Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի՝ սնուցման վերաբերյալ գործողությունների տասնամյակին աջակցելու նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտների և սահմանների միջև սննդամթերքի անվտանգության ռազմավարությունների ու մոտեցումների համախմբման հնարավորությունը՝ կայուն զարգացման նպատակներին (SDG) հասնելու ջանքերն ամրապնդելու նպատակով: Ելույթների առանցքում է եղել «Սնունդը ոչ միայն մշակույթ է, այլև մարդու հիմնանար իրավունքը» սկզբունքը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բազմաթիվ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել կլիմայի արագ փոփոխության դարաշրջանում կայուն և անվտանգ սննդի համակարգերի մշակման, սնուցման խնդիրների և դրանց նկատմամբ վերահսկողության կարևորության, սպառողներին առողջ ընտրության հնարավորություն ընձեռելու և կայուն սննդի համակարգերով աջակցելու թեմաներով: Համաժողովին իր ելույթում նա շեշտել է հատկապես սպառողի կողմից հայտնաբերվող խախտումների իրազեկման կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
1690 դիտում
11:42 20-12-2014
Ճապոնացի գիտնականների համոզմամբ՝ մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր սնունդը ձուկն է
Այս բաժնից
598 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
664 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
595 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար