211652_close_icon
views-count1522 դիտում article-date 15:31 16-02-2019

Վենեսուելայի ընդդիմությունը գաղտնի բանակցում է ԶՈւ հրամանատարության հետ․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը [url=https://video.foxnews.com/v/6002793566001/#sp=show-clips]Fox News[/url]-ին Բոլթոնի տված հարցազրույցում ասել է, որ Վենեսուելայի Զինված ուժերի հրամանատարության անդամները, նախագահ Նիկոլաս Մադուրոյից գաղտնի, բանակցություններ են վարում ընդդիմության հետ։ «Առանցքային գեներալները և քաղաքական գործիչները, որոնք աջակցում են Մադուրոյին, մշտական բանակցություններ են վարում ընդդիմության հետ։ Նախագահը (Մադուրոն) դա չի տեսնում, դա տեղի է ունենում ոչ ակնհայտ, բայց բանակցություններ նրանք վարում են»,- ասել է նա։ Խոսելով այս մասին՝ Բոլթոնը վստահություն է հայտնել Բոլիվարյան Հանրապետության բարձրագույն զինվորական ղեկավարության համատարած կոռումպացվածության վերաբերյալ։ «Վենեսուելայում երկու հազար գեներալ կա։ Դա ավելին է, քան ՆԱՏՕ բոլոր երկրներում միասին վերցրած։ Դա վկայում է այն մասին, թե որտեղ է թաքնված կոռուպցիան»,- ասել է Բոլթոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խիստ» հետաքրքրվում է Վենեսուելայում ռազմական ինտերվենցիայի հնարավորությամբ, և իրենք անգամ մի քանի խոսակցություն են ունեցել այդ առիթով, բայց կոնկրետ պլանների պատրաստման հրամաններ ամերիկյան առաջնորդը դեռ չի տվել։

Նմանատիպ նյութեր