211652_close_icon
views-count19426 դիտում article-date 22:39 16-02-2019

Սուրբ Սարգսի օրվա առթիվ Սբ. Սարգիս եկեղեցում պարգևատրվեցին սահմանն անառիկ պահող զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում երիտասարդների, ինչպես նաև սահմանին ծառայող 20 ժամկետային զինծառայողնների օրհնության կարգ է կատարվել: Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ՝ ամբողջ Հայաստանից և Արցախից: Միջոցառումից հետո զինվորները հարազատների հետ տուն են գնացել` նրանց որպես խրախուսում տրվել է նաև 7 օրյա արձակուրդ, որից հետո նրանք նորից կանցնեն հայրենիքի պաշտպանության գործին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+

Նմանատիպ նյութեր