66923 դիտում
14:05 17-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե՝ 16 թաղամասի 33 շենք, են ժամանել թիվ 7 հրջեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիով խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արամ Այվազյանի և համայնքային ոստիկաններ Արամ Ենգիբարյանի, Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վարում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Քալաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8325 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին