1209 դիտում
16:59 20-02-2019
ՀՀ ԳԱԱ նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն է ընտրել
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գիտություններիազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը:
Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:
Նմանատիպ նյութեր
2321 դիտում
18:49 08-10-2019
Կյանքից հեռացել է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից