60983 դիտում
17:38 20-02-2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Հայփոստ»-ի բեռնատար KIA-ն ու Nissan Tiida-ն. KIA-ն կողաշրջվել է. կան վիրավորներ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են KIA բեռնատար մակնիշի 471 OT 61 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MV 074 համարանիշի, ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում, Nissan-ն էլ նույնպես դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Արտյոմ Ստեփանյանի գլխավորությամբ:
Nissan-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:
Օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին օգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Հայփոստ» ընկերության հաշվեկշռում և Արարատի մարզից հատուկ փոստ էր տեղափոխում Երևան:
Այս պահին վթարի վայր են ժամանել նաև «Հայփոստ»-ի ծառայողները, ովքեր ոստիկանների հսկողությամբ վթարված ավտոմեքենայի միջից պարկերով փոստը տեղափում եմ մեկ այլ ավտոմեքենայի մեջ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը