211652_close_icon
views-count3050 դիտում article-date 11:11 21-02-2019

ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, որի դեմ ևս քրեական գործ էր հարուցվել, համաներումով ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ղազարյանի դեմ քրգործ է հարուցվել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. նա ծանոթներից մեկից` Գարիկ Աղաբեկյանից, 100 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել որպես կաշառք` հորեղբոր միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար նշանակելու համար: Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաև Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով: Արդեն դատարանում նրանք երկուսն էլ ընդունել են մեղքը, խնդրել արագացված դատաքննություն կիրառել, որից հետո թեև Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել: Հետաքրքիրն այն է, որ 100 հազար դոլար կաշառքը տրվել է հենց նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի մոտակայքում. այդ մասին արձանագրված է քրգործով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր