2754 դիտում
17:00 21-02-2019
Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի
ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կիրառել։
Այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե մինչև ո՞ր ամսաթիվը կուտակված միջոցներին է դա
Նախարարը պատասխանեց, որ մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը իրավախախտումներ կատարած անձանց, ինչին վարչապետը դրական արձագանք տվեց։
Մասնավորապես, վարչական իրավախախտում կատարած անձիք կազատվեն մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։
Նմանատիպ նյութեր
8757 դիտում
14:41 01-06-2018
Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»