211652_close_icon
views-count3696 դիտում article-date 18:33 22-02-2019

«Արսենալի» հետ խաղից հետո Գլեբը զրուցել է Մխիթարյանի հետ և ստացել մարզաշապիկը

Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Արսենալի» հետ պատասխան խաղից հետո հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: «Մխիթարյանի հետ խոսեցինք կյանքից, նրանից ստացա իր մարզաշապիկը: Հենրիխին հարցրի` արդյոք նրան դո՞ւր է գալիս Լոնդոնն ու կյանքն Անգլիայում: Արդյոք նրան խորհուրդներ տվե՞լ եմ. նա ցանկացածին կարող է խորհուրդ տալ: Նա արդեն հարմարվել է Անգլիայում կյանքին»,- բելառուս ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում [url=http://www.armsport.am/hy/news/2019/02/22/Hleb/956737]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք` Գլեբը 2005-ից 2008 թվականներին հանդես է եկել «Արսենալի» կազմում. «Երկրպագուներն ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչի համար շնորհակալ եմ: Երբեք դա չեմ մոռանա: «Արսենալը» միշտ իմ սրտում է: Կարելի է ասել` գեղեցիկ կերպով ավարտեցի ակումբային եվրոպական կարիերաս ինձ համար շատ հաճելի տեղում: Մնում է` խաղամ Բելառուսի հավաքականում և ավարտեմ կարիերաս»,- ասել է Գլեբը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր