211652_close_icon
views-count29166 դիտում article-date 23:38 22-02-2019

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին

Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում: Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ, պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր