211652_close_icon
views-count7438 դիտում article-date 09:55 23-02-2019

Ընտրակաշառքի միջոցով Վարդանաշենում հաղթանակի հասած գյուղապետը Հայաստանից մեկնել է. «թռած է». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը: Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից: Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ չի ներկայանում գյուղապետարան, ըստ համագյուղացիների՝ մեկնել է Հայաստանից, և որևէ մեկը չգիտի, թե որտեղ է գտնվում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր