44268 դիտում
21:58 23-02-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ոստիկանությունը պարզում է ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյին» պատկանող շշերի գործարանում առաջացած հրդեհի պատճառները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություներով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած հրդեհի փաստով:
Ժամը 07:00-ին Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Գայի պողոտայի վրա գործող շշերի գործարանի տարածքում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ մարել են գրասենյակում առաջացած հրդեհը:
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հրդեհի պատճաները և վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված գործարանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: