211652_close_icon
views-count287500 դիտում article-date 00:13 25-02-2019

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրը մարտաֆիլմ է հիշեցնում. 3 քաղաքացի հրազենային վնասվածք են ստացել, Range Rover-ի և Toyota-ի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղոկասյանն ու Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: *** [color=#CC0000]25/02/2019 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները նշված միջադեպի փաստով ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Porsche Panamera մակնիշի 02 PP 900 համարանիշի ավտոմեքենան։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, զինված փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Տեցի կռուգում», որտեղ էլ զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ և մեկ այլ Nissan մակնիշի ավտոմեքենա։ Արդեն կեսգիշերին դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձքրեագիտական վարչության փորձքրեագետները՝ վարչության պետի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանլ նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազության ներկայացուցիչները՝ դատախազի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն ն՝ 27-ամյա Կարո Կարապետյանը, ով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 44 հերթապահ բրիգադի կողմից՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Նույն կենտրոն գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է 26-ամյա Էդուարդ Գալստյանը։ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Էդգար Ազիզյանը՝ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Պարզվել է նաև, որ Range Rover մակնիշի 92 VԼ 900 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, որի վրա առկա են եղել հրազենային և արնանման հետքեր։ Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Toyօta մակնիշի 50 ZZ 004 համարանիշի ավտոմեքենան՝ հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված Է. Գալստյանը իրականում հանդիսանում է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Գալստյանը, իսկ Կ. Կարապետյանը հանդիսանում է Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 28-ամյա Կարապետ Մխիթարյանը։ Ստացվում է, որ նրանք հիվանդանոցում իրենց տվյալները կեղծ են տվել, սակայն ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում պարզել են իրականությունը։[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 222+
222+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր