211652_close_icon
views-count1696 դիտում article-date 14:53 25-02-2019

Դեսպան Փոլադյանը և Իրաքի էներգետիկայի նախարարը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Փետրվարի 24-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշեց Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնեց իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր