211652_close_icon
views-count47415 դիտում article-date 12:32 26-02-2019

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով Երևանում աղմկահարույց կրակոցների և 3 քաղաքացու հրազենային վնասվածք ստանալու փաստով հարուցված քրգործը փոխանցվել է ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով փետրվարի 25-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և 3 հոգու հրազենային վնասվածքներ ստանալու փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/25/1118298/?fbclid=IwAR2PgxgkBPgU4hZcf5FCWavDgY1DXH3j9T8ymaSlOHNT1-K6Q1p_CUWIFFw]հայտնել [/url]էինք, որ փետրվարի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ էին տեղափոխվել: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղոկասյանն ու Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել էր Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել էր բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել էր քննչական խումբ և հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները նշված միջադեպի փաստով ոստիկանության Էրեբունու բաժին էին տեղափոխել Porsche Panamera մակնիշի 02 PP 900 համարանիշի ավտոմեքենան։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, զինված փոխհրաձգությունը տեղի էր ունեցել «Տեցի կռուգում», որտեղ էլ զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճներ և մեկ այլ Nissan մակնիշի ավտոմեքենա։ Արդեն կեսգիշերին դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության փորձքրեագիտական վարչության փորձքրեագետները՝ վարչության պետի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազության ներկայացուցիչները՝ դատախազի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ վիրավորներն են՝ 27-ամյա Կարո Կարապետյանը, ով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 44 հերթապահ բրիգադի կողմից՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Նույն կենտրոն գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր 26-ամյա Էդուարդ Գալստյանը։ «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 29-ամյա Էդգար Ազիզյանը՝ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Պարզվել էր նաև, որ Range Rover մակնիշի 92 VԼ 900 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, որի վրա առկա էին եղել հրազենային և արնանման հետքեր։ Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել էր Toyօta մակնիշի 50 ZZ 004 համարանիշի ավտոմեքենան՝ հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել էին տարբեր տրամաչափի պարկուճներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 222+
222+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր