1725 դիտում
22:52 26-02-2019
Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ հացադուլ հայտարարած անձանց խնդիրները գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ինև 22-ինչհայտարարվածայցեր էիրականացրել Արդարադատության նախարարության «Հրազդան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 6 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյան հետ, ովքեր փետրվարի 12-ից հայտարարել են անժամկետ հացադուլ, ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 18 ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի հետ։ Նրանք գանգատվել են ընդհանուր թուլությունից և ոսկրային ցավերից:
Առանձնազրույց է տեղի ունեցել նաև 2019 թվականի փետրվարի 10-ից հացադուլ հայտարարած Կարեն Հովհաննիսյանի հետ, ով հացադուլ է հայտարարել՝ կապված իր վերաբերյալ քրեական գործի քննության հետ:
Համաձայն բժշկական փաստաթղթերի՝ Կարեն Հովհաննիսյանի մոտ առկա է զարկերակային հիպերտենզիա, ինչպես նաև լարվածության ստենոկարդիա:
Բժշկական փաստաթղթերում առկա է եղել նաև նշում այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 21-ին Կարեն Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացման նպատակով կանչվել է շտապ բժշկական օգնություն, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: Նշված փաստն առանձնազրույցի ընթացքում հաստատել է նաև Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ իր որոշումն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ստացիոնար բուժում նշանակելու դեպքում չի կարողանա մասնակցել 2019 թվականի փետրվարի 22-ին կայանալիք դատական նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի իր խափանման միջոցի հարցը: Այնուամենայնիվ, Պաշտպանը Կարեն Հովհաննիսյանի բժշկական օգնության հարցով գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:
Առանձնազրույց է տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած ազատությունից զրկված մյուս անձանց հետ:
Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմերի հետ:
Այցի ընթացքում տեղիենունեցելառանձնազրույցներնաև ազատությունից զրկված այլ անձանցհետ:Բողոքներիհիմնականմասըվերաբերելէդատավճիռներին, քրեական գործերի քննությանը,բժշկականօգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապին, պահման պայմաններին և այլն:
Բարձրացված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկներիվարչակազմերի հետ և տեղում լուծում ստացել:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
16:38 20-06-2018
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ
1710 դիտում
15:01 06-04-2019
Չհայտարարված այցեր՝ «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» ՔԿՀ-ներ, առանձնազրույցներ են տարվել ազատազրկված անձանց հետ
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են