1067 դիտում
10:15 01-03-2019
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հիշատակել է Սումգայիթի ջարդերի զոհերին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը հանդես եկել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին ուղղված հայտարարությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4808338.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի պոգրոմների զոհերի հիշատակին: Տեղի ունեցած ողբերգական մարդկային կորուստները մասն էին միջէթնիկական հակամարտության, որը հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղում: 1988 թվականին այս օրը էթնիկ հիմքեր ունեցող բռնի արշավը հազարավոր անմեղ հայերի դուրս մղեց Ադրբեջանից: Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև շարունակվող բանակցությունները կօգնեն ամոքել այս վերքերը և կդառնան խաղաղության և հաշտեցման ամուր հիմք», - ասված է Ալսի Հասթինգսի հայտարարության մեջ:
Իր կողմից Հելսինկյան հանձնաժողովն ավելացնում է մամլո հաղորդագրության մեջ, որ «Լեղնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում է աշխարհի ամենաբարդ և երկարատև տարածքային և էթնիկ հակամարտություններից մեկը: Հակամարտության լուծում չգտած իրավիճակը Հարավային Կովկասն ապակայունացնող մեծ ուժ է»:
Հիշեցնենք, օրեր առաջ կոնգրեսական Հասթինգսը, ով Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարությամբ էր հանդես եկել նաև Խոջալուի զոհերի հիշատակին:
«Այսօր ես ձայնս եմ բարձրացնում Խոջալուի կոտորածի 27-րդ տարելիցի կապակցությամբ, որը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 26-ին: Ցանկանում եմ հիշել 613 տղամարդու, կանանց և երեխաների, ովքեր դաժանաբար սպանվել էին այս անընդունելի բռնության արդյունքում: Խոջալուն Ադրբեջանի հանրապետության քաղաք է, որտեղ տեղի էին ունեցել դաժանության աննախադեպ դրսևորումներ, որոնք ոչնչացրեցին միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և ազատությունների նորմերը: Հայկական ուժերը, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ, գրոհեցին Խոջալու քաղաքը՝ կատարելով այնչափ դաժան գործողություններ, որ դրանց հետևանքները մինչ օրս զգացվում են համայնքում և ամբողջ երկրում», - ասված էր Ալսի Հասթինգսի հայտարարության մեջ:
Հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
3096 դիտում
15:37 15-02-2020
ԱՄՆ կոնգրեսում հիշատակել են Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը
1474 դիտում
10:23 03-02-2021
Ճիշտ կլինի հիշատակել նաև հարկային ապօրինությունների զոհերին․ «Ժամանակ»
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին