3434 դիտում
16:18 01-03-2019
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:
Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր երկիրն ու ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին»,- ընդգծել է Հանրապետության նախագահը և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել սիրված արվեստագետին:
Նմանատիպ նյութեր
3523 դիտում
21:11 26-02-2019
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1305 դիտում
21:58 13-05-2019
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին
Այս բաժնից
661 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում