211652_close_icon
views-count2637 դիտում article-date 16:59 01-03-2019

Մարկ-Անդրե տեր Շտեգեն. 2016-ին մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոստովանել է, որ ժամանակին մտածել է ակումբից հեռանալու մասին: «Մեծ հաշվով, ես և Կլաուդիո Բրավոն մրցակցում էինք հիմնական դարպասապահի դիրքի համար: Նա հրաշալի դարպասապահ է, որն այն ժամանակ մեկնարկային կազմում տեղ էր նվաճել: Մարզիչը փոփոխությունների կարիք չուներ, քանի որ առաջնությունում ուներ դարպասապահ, որը լավ խաղ էր ցուցադրում: Բնականաբար, նման իրավիճակում մտածում ես քո ապագայի մասին, քանի որ խաղային պրակտիկան ամենակարևորն է: Եթե մարզիչն ասեր, որ այժմ ես կխաղամ առաջնությունում, իսկ Բրավոն՝ այլ մրցաշարերում, դրանից հեշտ չէր լինի: Ես չէի ցանկանում դա և 2016 թվականին մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին: Ես և Կլաուդիոն այդ իրավիճակի վերաբերյալ շատ անկեղծ էինք: Որոշակի պահից հետո դա շարունակվել չէր կարող: «Բարսելոնան» կոնկրետ ընտրություն կատարեց և ինձ ընտրեց: Կարծում եմ, որ ես արդարացնում եմ սպասելիքները», ասելէ տեր Շտեգենը: Նշենք, որ Կլաուդիո Բրավոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր