3762 դիտում
16:44 02-03-2019
Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա Օջալանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլա Օջալանին: «[url=https://armenpress.am/arm/news/966162.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
«Այսօր լրանում է 20-րդ տարին այն օրից, երբ գերեվարվեց և ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը և արտահանձնվեց թուրքական իշխանություններին: Թուրքական պետությունը Օջալանին դատապարտեց ցմահ բանտարկության: Այսօր թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Օջալանի հարազատներն ու բարեկամները, նրա փաստաբանները տեսակցության գնան նրա մոտ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու գերտերություններին, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը ու բռնեն թուրքական պետության բարբարոս ու արյունոտ ձեռքը: Ուզում ենք, որ ժամ առաջ թուրքական պետությունը ազատ արձակի Աբդուլա Օջալանին»,- ասաց Հասանովը:
Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում իրականացված ցույցի ընթացքում քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին նաև, որ թուրքական պետությունը որդեգրել է քուրդ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն և իրականացնում է ցեղասպանություն իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5057 դիտում
15:41 29-02-2020
Հայաստանում քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է թույլ տալ փաստաբաններին տեսակցել Օջալանին
1270 դիտում
17:13 28-12-2024
Թուրքիայի քրդամետ կուսակցությունն այցելել է բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանին
1015 դիտում
23:01 13-09-2023
ԵԽ-ում Թուրքիայից պահանջում են նոր գործընթաց սկսել քրդական հարցի վերաբերյալ
Այս բաժնից
952 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
871 դիտում
12:08 03-01-2025
Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան
820 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը