75263 դիտում
14:54 06-03-2019
Դաժան սպանություն՝ Տավուշի մարզում. մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են սպանությունը կատարողին, ով մուրճի մի քանի հարվածներ է հասցրել իր զոհի գլխին. հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք մուրճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, Տավուշի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Դալլաքյանի և Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հ. Գարանյանի գլխավորությամբ հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում սպանության համար դատապարտված է եղել, իսկ նրա եղբայրը դատապարտված է եղել բռնաբարության համար։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։
Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։
[b]Սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված 33-ամյա Նվեր Գինովյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0126061001551871898532981.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+