211652_close_icon
views-count2138 դիտում article-date 19:42 11-03-2019

Ինստագրամից նկարները ներբեռնել և սպառնացել է քաղաքացուհուն

Մարտի 10-ին, ժամը 19.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ինստագրամից իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն: Ժամը 20.20-ին քաղաքացուհին Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասից Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հայկ Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Բջջային հեռախոսն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր