211652_close_icon
views-count1912 դիտում article-date 23:30 11-03-2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգավորման բանաձևը հնացել է. փորձագետ

Ակնհայտ է, որ համանախագհներն իրենց հայտարարությամբ ցանկանում են վերագործարկել բանակցային գործընթացը, սակայն ելնելով ավելի քան 20-ամյա վաղեմության բանաձեւից՝ Մինսկի խումբն առաջարկում է միայն հնացած՝ փակուղային թեզեր, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ներուժ չունեն: Այս մասին "[url=https://fraza.ua/news/276862-ekspert-formula-uregulirovanija-sopredsedatelej-mg-obse-ustarela]Фраза[/url]"-ին» տված մեկնաբանության մեջ հայտարարել է ուկրաինաբնակ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը: «20-րդ դարավերջի կարգավորման բանաձեւը ակնհայտ հակադիր սկզբունքներով՝ տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, այսօր, անկեղծորեն, դժվար ընկալելի եւ իրականացնելու համար անհնարին է թվում: Համանախագահները պետք է հաշվի առնեն, որ նման մոտեցումը տարեցտարի ավելի ու ավելի չի համապատասխանում տարածաշրջանում գոյություն ունեցող իրողություններին, եւ հազիվ թե հնարավոր լինի իրավիճակ, որը կարող է կողմերին վերադարձնել 1994 թվականի կամ անգամ 2011 թվականի իրադրությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարգավորման բանաձեւը հնացել է եւ կարող է ծառայել միայն Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ձգձգմանը: Իրական, չխեղաթյուրված բանաձեւի մշակման համար անհրաժեշտ են նոր խորհրդակցություններ բոլոր իրական կողմերի հետ»,- շեշտեց մեկնաբանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները օրերս հայտարարություն էին տարածել՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման պատրաստման հետ: Համանախագահները հաստատել էին, որ «արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: Օրեր առաջ` մեկ այլ ուկրաինական փորձագետ Դարյա Վոլոդինան [url=http://analitikaua.net/2019/ukrainskij-ekspert-podcherknula-perspektivy-otnoshenij-kieva-i-erevana-video/]AnalitikaUA.net [/url]- ին տված հարցազրույցում ասաց, որ Երեւանն ու Կիեւը պետք է խորացնեն առեւտրատնտեսական կապերը: «Որոշ աշխարհաքաղաքական գործոններ ազդում են Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների վրա եւ որոշակի կերպով զսպում», - ասաց Դարյա Վոլոդինան:

Նմանատիպ նյութեր