211652_close_icon
views-count3449 դիտում article-date 21:26 11-03-2019

Բռնցքամարտի Եվրոպայի Առաջնություն. Ժորժիկ Մարությանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաևին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է Իսպանիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր