211652_close_icon
views-count70651 դիտում article-date 12:15 12-03-2019

Ողբերգական դեպք Երևանում. շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ, մինև կժամանեն Հայաստաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։ Ոստիկանները սպասում են նաև, մինչև դեպքի վայր կժամանի դատական բժիշկը։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Հարություն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասում էին, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում և իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց և շարունակել է աշխատանքներ կատարել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր