211652_close_icon
views-count62021 դիտում article-date 14:26 12-03-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում, Ավշարի միջնակարգ դպրոցում արշալույսները խաղաղ չեն. պահանջում են մարզպետի կողմից նշանակված տնօրենի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին, որ ուսմասվարը այն անձնավորությունն է, ով մի քանի սերունդ է դասավանդել, դպրոցում միշտ բարձր է գնահատվել մարդկանց կողմից նրա աշխատանքը, և քանի որ տնօրենը իրենց ուսմասվարին անհիմն է ազատում աշխատանքից ու «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ», իրենք էլ պահանջում են տնօրենի հրաժարականը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշակերտներն ասում էին. «Մեր դպրոցի տնօրենը, չգիտես ինչու, որոշել է երկար տարիների փորձ ունեցող և գյուղում բոլորի կողմից սիրված ու հարգված ուսմասվարին փոխարինել նորով»։ Դպրոցի մոտ հավաքվածները նաև ասում էին, որ տնօրենը ուսմասվարի պաշտոնում ուզում է նշանակել մեկին, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է. «Ստացվում է, որ մենք հեղափոխությունը արեցինք, որ խնամի-ծանոթ-բարեկամ կլաններ չստեղծեն, բայց Արարատի մարզում մարզպետը առաջնորդվում է նախորդ իշխանությունների գործելաոճով, ու վստահ ենք, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմանա այդ մասին, այլ մոտեցում կցուցաբերի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր