211652_close_icon
views-count24220 դիտում article-date 18:22 13-03-2019

Բժշկական համալսարանում կաշառք առաջարկող երիտասարդը Լոռու մարզից է. նա սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն ինքնակամ ներկայացած քաղաքացին, ով փետրվարի 14-ին Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակիցներին կաշառք էր առաջարկել, Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Արմեն Մանուկյանն է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքում և սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 5-րդ կուրսում: Նա 6-րդ գլխավոր վարչությունում հայտնել է, որ իրեն կաշառք տալու դեպքի վերաբերյալ ոստիկանության 1-02 հաղորդաշարով հեռարձակվող հոլովակում է տեսել, ինչից հետո ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Ա. Մանուկյանը 6-րդ գլխավոր վարչությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր