211652_close_icon
views-count10325 դիտում article-date 02:19 14-03-2019

Չեմպիոնների լիգա. Մեսիի համերգը Բարսելոնայում, «Լիվերպուլը» նոկաուտի ենթարկեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան վերջին երկու հանդիպումները: «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր ֆրանսիական «Լիոնին»: Առաջին հանդիպումը Լիոնում ավարտվել էր 0:0: Կատալոնացիները հրաշալի հանդիպում անցկացրեցին և կարողացան հաղթել 5:1 հաշվով: Իսկական համերգ տվեց «Բարսայի» առաջատար Լիոնել Մեսին, պարզապես տիեզարական խաղ ցուցադրելով, նա դարձավ 2 գեղեցիկ գոլի և 2 գեղեցիկ փոխանցման հեղինակ: Սա կարելի է անվանել Մեսիի պատասխանը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հերոսություններին, որը երեկ հեթ-տրիկ ձևակերպեց «Ատլետիկոյի» հետ խաղում: Վերջին թիմը, որը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, «Լիվերպուլն» էր: Սեփական հարկի տակ Յուրգեն Կլոպի թիմը 0:0 էր խաղացել «Բավարիայի» հետ, որը վերջին շրջանում վերջապես սկսել էր բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Առաջին խաղակեսում մյունխենցիները հիանալի տպավորություն թողեցին, սակայն Նոյերի կոպիտ սխալի պատճառով գոլ բաց թողեցին: Շուտով «Լիվերպուլի» պաշտպան Մատիպը ինքնագոլի հեղինակ դարձավ, առաջին խաղակեսն ավարտվեց 1:1, և թվում էր, որ 2-րդ խաղակեսը էլ ավելի լարված կլինի: Սակայն ընդմիջումից հետո «Լիվերպուլը» միացրեց լրացուցիչ շարժիչը և հսկայական առավելություն ունենալով, երկու անգամ գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը. աչքի ընկան Մանեն և վան Դեյքը՝ 3:1: Այսպիսով հայտնի դարձան քառորդ եզրափակիչ փուլի բոլոր թիմերը: Ուշագրավ է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ այս փուլում միանգամից չորս անգլիական թիմ կլինեն. «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», որոնց միացել են «Բարսելոնան», «Պորտուն», «Այաքսը» և «Յուվենտուսը»: 1/4 փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր