3718 դիտում
10:45 15-03-2019
Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակ են բացել մզկիթում հավաքվածների վրա. նշվում է առնվազն 27 զոհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակ են բացել Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որտեղ այդ պահին մոտ 300 հավատացյալներ են եղել: Արդյունքում մոտ 30 հոգի վնասվածք է ստացել, կան զոհեր: Ավելի ուշ նոր տեղեկություններ հայտնվեցին, որ միայն մզկիթի տարածքում զոհվել է առնվազն 27 հոգի:
Քաղաքային ոստիկանությունը հաստատել է մզկիթում հրաձգության մասին տեղեկությունը և քաղաքի կենտրոնական հատվածի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ իրենց տներից, ինչպես նաև հայտնել ցանկացած կասկածելի գործողությունների մասին: Քաղաքում փակ են բոլոր դպրոցներն ու հիվանդանոցը:
Այժմ մզկիթի մոտ են գտնվում մոտ 15 ոստիկանական մեքենաներ և զինված ուժայիններ, բոլոր մերձակա փողոցները արգելափակված են: Ըստ ականատեսների, հարձակում իրականացնողները չորսն են եղել:
Ոստիկանությունը այս ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է
երեք տղամարդու և մեկ կնոջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3544 դիտում
13:12 24-03-2015
Անհայտ անձինք կրակ են բացել Էրդողանի նախընտրական շտաբի վրա. տեսանյութ
2034 դիտում
12:21 28-07-2015
Թուրքիայում անհայտ անձինք կրակ են բացել զորամասի վրա
2738 դիտում
15:42 06-02-2016
Դուբլինում բռնցքամարտի չեմպիոնական մենամարտից առաջ անհայտ անձինք կրակ են բացել. սպանվել է մեկ մարդ. տեսանյութ
Այս բաժնից
388 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
574 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
508 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ